Քննարկվել են ԲՏԱ նախարարության, Ֆրանսիական համալսարանի և Ֆրանսիայի Թուլուզ III համալսարանի միջև համագործակցության հեռանկարները
12:37 - 26 փետրվարի, 2022

Քննարկվել են ԲՏԱ նախարարության, Ֆրանսիական համալսարանի և Ֆրանսիայի Թուլուզ III համալսարանի միջև համագործակցության հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը փետրվարի 24-ին հանդիպում է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարի, Թուլուզ III համալսարանի նախագահ Ժան Մարկ Բրոտոյի, ինչպես նաև Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի ադմինիստրատոր, նախարարին կից խորհրդակցական մարմնի անդամ Միշել Դավուդյանի հետ: 
 
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել «Ինժեներական քաղաք» նախագծին, ՀՀ ԲՏԱ նախարարության, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Ֆրանսիայի Թուլուզ III համալսարանի միջև առկա և զարգացման հեռանկարներ ունեցող համագործակցության հնարավորություններին:  
 
Նախարար Խաչատուրյանն ընդգծել է «Ինժեներական քաղաք» ծրագրի իրագործման կարևորությունը, որում շահագրգռված են և՛ պետական գերատեսչությունները, և՛ մասնավոր ոլորտի ներկայացուցիչները: Քննարկվել է նաև «Ինժեներական քաղաք»-ում ֆրանսիական ընկերությունների տեղակայման հնարավորությունը: Նախարարը ֆրանսիական կողմին շնորհակալություն է հայտնել գերհամակարգչի նվիրատվության նախաձեռնության համար և նշել վերջինիս կարևորությունը ինչպես տեխնիկական կրթություն ստացող ուսանողների, այնպես էլ գիտական գործունեություն ծավալող ոլորտի ներկայացուցիչների համար: 
 
Նախարարը հավելել է, որ ներկայումս Հայաստանում տիեզերական բնագավառի ծրագրերը նոր թափ են ստանում, և այս գերհամակարգչի գործածության համատեքստում հնարավոր կլինեն նաև այլ համագործակցություններ: 
Թուլուզ III համալսարանի նախագահը խոսել է նաև կրթական ոլորտում համագործակցության մասին՝ մատնանշելով Գիտությունների ակադեմիայի հետ ստորագրված համաձայնագիրը, որը հնարավոր կդարձնի Թուլուզ III համալսարանի նույնատիպ մագիստրոսական ծրագրերում նաև հայ ուսանողների ներգրավումը:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել