Հակոբ Արշակյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ
18:03 - 28 փետրվարի, 2022

Հակոբ Արշակյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ

Փետրվարի 28-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարող, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի հետ:

Հակոբ Արշակյանը եւ Յուրի Վորոբյովը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների ընթացքին վերաբերվող հարցեր: Կողմերն անդրադարձել են նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման հետ կապված մի շարք հարցերի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել