ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թեկնածուներ է առաջադրել
14:17 - 02 մարտի, 2022

ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թեկնածուներ է առաջադրել

ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թեկնածուներ է առաջադրել։ Հայտարարությունը ստորև․

«ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թեկնածուների առաջադրման մասին հայտարարություն է ստորագրել, որում մասնավորապես նշվում է.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «հայտարարություն է ստորագրել՝ Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի  թափուր տեղերից մեկի համար առաջադրել է Մեսրոպ Մակյանի, Աննա Մարգարյանի և Արսեն Նիկողոսյանի  թեկնածությունները, իսկ դատավորի մյուս թափուր տեղի համար՝ Լուսինե Աբգարյանի, Սերգեյ Մարաբյանի և Ռուբիկ Մխիթարյանի թեկնածությունները»»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել