Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ նախարարներին
18:14 - 04 մարտի, 2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ նախարարներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ռուսլան Բեկետաևին և ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վարոս Սիմոնյանին: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական բաժնից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում երկրների տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձել Միության շրջանակներում էլեկտրոնային առևտրի կարգավորումներին, ինչպես նաև ֆինանսական քաղաքականության վերաբերյալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել