Զելենսկին հայտնել է Վիննիցայի օդանավակայանի գնդակոծման մասին՝ ևս մեկ անգամ կոչ անելով փակել Ուկրաինայի երկինքը
16:30 - 06 մարտի, 2022

Զելենսկին հայտնել է Վիննիցայի օդանավակայանի գնդակոծման մասին՝ ևս մեկ անգամ կոչ անելով փակել Ուկրաինայի երկինքը

Զելենսկին տեսաուղերձի միջոցով հայտարարել է Վիննիցայի օդանավակայանի գնդակոծման մասին՝ ևս մեկ անգամ կոչ անելով փակել Ուկրաինայի երկինքը։

«8 հրթիռ է արձակվել Վիննիցա քաղաքի վրա․ ամբողջովին ավերվել է օդանավակայանը։ Փակեք Ուկրաինայի երկինքը ահաբեկիչների համար։ Կառուցեք մարդասիրական գոտի։ Մենք մարդիկ ենք, եւ ձեր պարտքն է պաշտպանել մարդկանց: Իսկ դուք կարող եք։ Եթե դուք դա չանեք և մեզ գոնե ինքնաթիռներ չտրամադրեք, որպեսզի մենք կարողանանք պաշտպանվել, կարելի է մեկ եզրակացություն անել, որ դուք էլ եք ուզում, որ մեզ կամաց-կամաց սպանեն»,- ասել է նա։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել