Գիշերը Փարիզում հարձակում է տեղի ունեցել ռուսական ներկայացուցչության վրա․ Զախարովա
15:40 - 07 մարտի, 2022

Գիշերը Փարիզում հարձակում է տեղի ունեցել ռուսական ներկայացուցչության վրա․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնում է, որ գիշերը Փարիզում հարձակում է տեղի ունեցել ռուսական ներկայացուցչության վրա։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում՝ կից տեսանյութ հրապարակելով եւ պահանջելով Ֆրանսիայի իշխանություններից ապահովել իրենց պաշտոնական կառույցների պատշաճ անվտանգությունը․

«Հարձակումը տեղի է ունեցել մարտի 6-ի լույս 7-ի գիշերը Փարիզի «Россотрудничества» գիտության եւ մշակույթի կենտրոնի ներկայացուցչության վրա։ Ռուսական տան շենք է նետվել դյուրավառ հեղուկի շիշ։ Տուժածներ չկան, սակայն դա՝ շնորհիվ միայն այն բանի, որ շիշը բախվել է ցանկապատին՝ թիրախին չհասնելով»։

Զախարովայի խոսքով՝ մինչ 2022 թվականը նմանատիպ հարձակումների ՌԴ ներկայացուցիչները պարբերաբար ենթարկվել են նաեւ Ուկրաինայի տարածքում։ Նա հիշեցրել է 2021 թվականի դեկտեմբերին Լվովում ՌԴ գլխավոր հյուպատոսության վր։ հարձակումը՝ գրելով, որ չպետք է ձևացնել, թե նման ծայրահեղական գործողությունները «արդարացված զայրույթ» են՝ կապված Ռուսաստանի զինված ուժերի հատուկ գործողությունների հետ․ «Ճիշտ հակառակը»,- նշել է ՌԴ խոսնակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել