Բայդենը կարող է ավելին անել Ուկրաինայի համար. Զելենսկի |tert.am|
12:51 - 08 մարտի, 2022

Բայդենը կարող է ավելին անել Ուկրաինայի համար. Զելենսկի |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է ավելին անել Ուկրաինայի համար Ռուսաստանի հետ պատերազմում։ Այս մասին նա ասել է ABC News-ին տված հարցազրույցում։

«Ես վստահ եմ, որ նա կարող է, և ես կցանկանայի հավատալ դրան: Նա ունակ է դրան», - ասել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը կրկին ընդգծել է երկրի օդային տարածքի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, ինչի վերաբերյալ կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, սակայն ապարդյուն։

«Մենք չենք կարող թույլ տալ Ռուսաստանին այսպես վարվել: Նրանք ռմբակոծում են մեզ, կրակում են մեզ վրա, ուղարկում են հրթիռներ, ուղղաթիռներ, կործանիչներ, շատ բաներ»,- ասել է Զելենսկին։

Նա նաև զգուշացրել է արևմտյան երկրներին, որ պատերազմն Ուկրաինայում չի դադարի։ Ազատության վրա հարձակումը կարող է ազդել մնացած աշխարհի վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել