Լավրովը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին
11:21 - 09 մարտի, 2022

Լավրովը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Անթալիայում նախատեսվում է շփում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի միջև։ Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստին», այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով չորեքշաբթի Լավրովը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։

«Պլանավորվում են երկկողմ հանդիպումներ, դրանք բոլորն էլ արդիական են։ Այս միջոցառումների շրջանակներում, բուն համաժողովի շրջանակներում նախատեսված է հանդիպում։ Շփումը պետք է տեղի ունենա Լավրովի և Կուլեբայի միջև»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ քննարկվում է Անթալիայում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպման հնարավորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել