Ադրբեջանական զինված տեղակայումները Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին ուղիղ սպառնալիք են առաջնահերթ Կապանի, նաև մեր ողջ երկրի համար․ Թաթոյան
23:29 - 09 մարտի, 2022

Ադրբեջանական զինված տեղակայումները Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին ուղիղ սպառնալիք են առաջնահերթ Կապանի, նաև մեր ողջ երկրի համար․ Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին ադրբեջանցիների զինված տեղակայմանը և դրա վտանգներին․

«Սա Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին ադրբեջանական այն անօրինական զինված տեղակայումն է, որտեղ իբր թե սահմանվեց, այսպես կոչված, մաքսային ու սահմանային վերահսկողություն և այդ ճանապարհն ամբողջությամբ արգելափակվեց անցյալ տարվա նոյեմբերից:

Այս ճանապարհն անվտանգության տեսանկյունից ռազմավարական, կենսական  նշանակություն ունի ողջ Կապան համայնքի համար: Այն կապում է Կապան քաղաքը Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ծավ, Շիշկերթ գյուղերի հետ: Այս ճանապարհի անմիջական հարևանությամբ է գտնվում Կապանի «Սյունիք» օդանավականը:

Այսպես կոչված այլընտրանքային ճանապարհն էլ անմիջապես ադրբեջանական տեղակայման տակով է` առանց անվտանգության երաշխիքների:

Ադրբեջանական զինված տեղակայումներն այս հատվածներում ուղիղ սպառնալիք են առաջնահերթ Կապանի, բայց նաև մեր ողջ երկրի համար, ողջ բնակչության կյանքի ու անվտանգության համար: Նրանք ունեն նաև այլ տեղակայումներ և ամբողջությամբ խաթարել են մարդկանց բնականոն կյանքը:

Ադրբեջանական որևէ զինված տեղակայում մեր գյուղերի հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չունի որևէ իրավական հիմք»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել