Ռուսաստանը տարածքային հավակնություններ չունի մեր երկրի նկատմամբ. Ղազախստանի ԱԳՆ |armenpress.am|
14:19 - 10 մարտի, 2022

Ռուսաստանը տարածքային հավակնություններ չունի մեր երկրի նկատմամբ. Ղազախստանի ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը ոչ մի տարածքային հավակնություն չունի Ղազախստանի նկատմամբ, դրանում նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւին հավաստիացրել են ամենաբարձր մակարդակով: Այդ մասին հայտարարել Է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդին:

Նրան խնդրել են մեկնաբանել Ռուսաստանի ղեկավարությանն ուղղված ՌԴ կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովի կոչերը՝ պաշտպանելու Ղազախստանի հյուսիսային տարածաշրջանների ռուսալեզու բնակիչներին, որը «շատ բանով մնում Է ռուսական»:

«Մեր նախագահի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ամենաբարձր մակարդակով հաստատվել Է այն մասին, որ Ռուսաստանը ոչ մի տարածքային հավակնություն չունի Ղազախստանի նկատմամբ»,-ասել Է ԱԳՆ-ի ղեկավարը:

«Մեր պետությունների միջեւ կա անհրաժեշտ իրավական բազա, մեր սահմաններն անցել են սահմանագծում, այժմ ընթանում Է սահմանազատման գործընթացը: Սահմանազատման գործընթացը կավարտվի 2-3 տարում»,-նշել Է Տլեուբերդին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել