Ուկրաինայի զինված ուժերը երաշխավորում են լռության ռեժիմի պահպանում՝ Մարիուպոլից տարհանման ժամանակ. Զելենսկի |armenpress.am|
17:28 - 12 մարտի, 2022

Ուկրաինայի զինված ուժերը երաշխավորում են լռության ռեժիմի պահպանում՝ Մարիուպոլից տարհանման ժամանակ. Զելենսկի |armenpress.am|

armenpress.am: Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ ուկրաինական զինված ուժերը երաշխավորում են լռության ռեժիմի պահպանումը՝ Մարիուպոլից քաղաքացիական խաղաղ բնակչության տարհանելու և քաղաք մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով։

Այդ մասին Զելենսկին հայտարարել է իր տեսաուղերձի ընթացքում:

«Ուկրաինական զորքերը երաշխավորում են լիակատար լռություն ողջ երթուղու երկայնքով, որպեսզի Մարիուպոլը ստանա սնունդ, ջուր, դեղամիջոցներ, իսկ Մարիուպոլի խաղաղ բնակիչները կարողանան մեկնել անվտանգ տարածք»,- ասել է Զելենսկին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել