ՀՀ ՊՆ ղեկավարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցեր
20:08 - 15 մարտի, 2022

ՀՀ ՊՆ ղեկավարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ 

Կողմերն անդրադարձել են հայ-իրանական երկկողմ համագործակցության հեռանկարներին, քննարկել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել