Ադրբեջանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Բաքվի հինգ առաջարկները |civilnet.am|
14:39 - 18 մարտի, 2022

Ադրբեջանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Բաքվի հինգ առաջարկները |civilnet.am|

civilnet.am: Մարտի 17-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ։

Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Ջեյհուն Բայրամովն ու Ժան-Իվ Լե Դրիանը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը:

«Հեռախոսազրույցի ընթացքում նախարարներն անդրադարձել են Ադրբեջանի ներկայացրած հինգ առաջարկներին։ Ժան-Իվ Լե Դրիանը Ֆրանսիայի աջակցությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին»,- ասված է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել