ՌԴ-ի ու Բելառուսի դիվանագետների ու պաշտոնյաների մուտքը Եվրոխորհրդարան արգելվել է |factor.am|
17:50 - 18 մարտի, 2022

ՌԴ-ի ու Բելառուսի դիվանագետների ու պաշտոնյաների մուտքը Եվրոխորհրդարան արգելվել է |factor.am|

factor.am: Եվրոպական խորհրդարանն արգելել է Ստրասբուրգում ու Բրյուսելում գտնվող իր վարչական շենքեր մուտք գործել ռուս ու բելառուս դիվանագետներին ու պաշտոնատար անձանց։ Այս մասին թվիթերյան իր գրառմամբ հայտնում է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

«Այսօրվանից Ռուսաստանի ու Բելառուսի դիվանագետներին ու կառավարության անդամներին արգելվում է Եվրախորհրդարան մուտքը։ Ժողովրդավարության տանը տեղ չկա նրանց համար, ովքեր ձգտում են խաթարել ժողովրդավարական կարգը»,-ասվում է Եվրոխորհրդարանի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել