ԱՄՆ-ն արել է ամեն ինչ Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունը ճապոնացիների հիշողությունից ջնջելու համար․ Մարիա Զախարովա |tert.am|
11:45 - 23 մարտի, 2022

ԱՄՆ-ն արել է ամեն ինչ Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունը ճապոնացիների հիշողությունից ջնջելու համար․ Մարիա Զախարովա |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները ձեռնակել է բոլոր միջոցները 1945 թվականին ԱՄՆ-ի կողմից միջուկային ռմբակոծությունների թեման Ճապոնիայի բնակչության հիշողությունից ջնջելու համար։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, Sputnik ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ԱՄՆ-ն արել է ամեն ինչ, որպեսզի ջնջի ճապոնացիների հիշողությունից Միացյալ Նահանգների կողմից նրանց երկրին միջուկային հարված հասցնելու թեման։ Դասագրքերում ու թանգարաններում, որոնք բացվել էին, բացվում են և գործում են Ճապոնիայում, ոչ մի տեղ չի հիշատակվում, որ հենց Վաշինգտոնն է իրենց ռմբակոծելու որոշումը կայացրել ու իրակականացրել։ Անգամ ռմբակոծությունների տարելիցի կապակցությամբ Ճապոնիայում անցկացվող հիշատակի միջոցառումները նվիրված են լինում հարվածներին ու զոհերին, սակայն չի դատապարտվում ու անգամ չի հիշատակվում՝ ում կողմից է կայացվել որոշումն ու իրականացվել այն», - նշել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով Հիրոսիմայի և Նագասակիի քաղաքապետերն առաջարկել են կազմակերպել ԱՄՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների այցն այն տարածաշրջաններ, որոնք տուժել են Միացյալ Նահանգների միջուկային հարվածների հետևանքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել