90–ականներին այդպես ապրել ենք, երբ գազը չլինի ի՞նչ պետք է անենք, պետք է ինչ-որ բանով տաքանանք․ Անդրանիկ Քոչարյան
 |tert.am|
16:58 - 23 մարտի, 2022

90–ականներին այդպես ապրել ենք, երբ գազը չլինի ի՞նչ պետք է անենք, պետք է ինչ-որ բանով տաքանանք․ Անդրանիկ Քոչարյան |tert.am|

tert.am: ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է երեկվա իր հայտարարությունն այն մասին, թե պետք է սովորենք ապրել փակ գազատարով։

«Դուք փոքր եք եղել, մենք 90-ականներին ապրել ենք, երբ գազը չլինի ի՞նչ պետք է անենք, պետք է ինչ-որ բանով տաքանանք։ Դա չի նշանակում, որ գազատարը չպիտի վերականգնվի, պարզ չի՞ դա։

Ես իմ հարցազրույցում ասել եմ, որ պետք է ցանկացած իրավիճակում կարողանանք ապրել, ապրելով ստեղծագործել, ստեղծագործելով միասնաբար դուրս գալ մեկ այլ մակարդակի վրա, էնքան պարզ եմ դա ասել»,-ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել