Ռուսաստանը կդադարի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից լինել
18:51 - 23 մարտի, 2022

Ռուսաստանը կդադարի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից լինել

Ռուսաստանը կդադարի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից համարվել 2022 թ-ի մարտի 16-ից։ Սա բխում է 2022 թ-ի մարտի 16-ին Եվրախորհրդին Ռուսաստանի անդամակցության դադարեցումից, ասված է Եվրախորհրդի կայքում հրապարակված հայտարարությունում։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թ-ի մարտի 22-ի որոշման համաձայն՝ դատարանը շարունակելու է քննել կոնվենցիայի ենթադրյալ խախտման առնչությամբ Ռուսաստանի դեմ ներկայացված բողոքները, եթե այդ խախտումները տեղի են ունեցել մինչև 2022 թ-ի սեպտեմբերի 16-ը», - ասված է հայտարարությունում։

Նշվում է նաև, որ Նախարարների կոմիտեն շարունակելու է վերահսկել դատական վճիռների կատարումը։

«Ռուսաստանը պարտավոր է ամբողջությամբ մարել իր ֆինանսական պարտավորությունները մինչև մարտի 16-ը, նա նաև պատասխանատվություն է կրում մինչև այդ ամսաթիվը կուտակված բոլոր պարտքերի համար», - նշված է հայտարարությունում։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել