Չի կարելի սրել առանց այն էլ դժվարին հումանիտար իրավիճակը․ Զախարովան՝ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
19:21 - 24 մարտի, 2022

Չի կարելի սրել առանց այն էլ դժվարին հումանիտար իրավիճակը․ Զախարովան՝ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում կոչ է արել չխորացնել առանց այն էլ դժվարին հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
 
«Ռուսաստանը կապի մեջ է երկու կողմի (Հայաստանի եւ Ադրբեջանի-խմբ․) հետ էլ։ Մենք կոչ ենք անում ինչքան հնարավոր է շուտ լուծել գազի մատակարարման խնդիրը այդ տարածաշրջանում։ Համապատասխան աշխատանքներ են տարվում ՌԴ արտգործնախարարության, պաշտպանության նախարարության, Էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ»-ի կողմից։
 
Մենք ելնում ենք նրանից, որ չի կարելի սրել առանց այն էլ դժվարին հումանիտար իրավիճակը․ հասարակ բնակիչները չպետք է տուժեն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել