Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության՝ ԼՂ վերաբերյալ հայտարարությանը՝ այն որակելով «անպատասխանատու հայտարարություն»
14:58 - 26 մարտի, 2022

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության՝ ԼՂ վերաբերյալ հայտարարությանը՝ այն որակելով «անպատասխանատու հայտարարություն»

Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել՝  ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորթերի արած հայտարարության վերաբերյալ, որտեղ նշվեում էր, որ «զորքերի տեղաշարժն ու լարվածություն առաջացնող մյուս գործողություններն անպատասխանատու են և անհարկի սադրիչ»։ 

Գերատեսչությունը Պետքարտուղարության ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ, Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, վերջին տարիներին որևէ արդյունավետ քայլ չի ձեռնարկել՝ ուղղված «Ադրբեջանի դեմ Հայաստանի գրեթե 30-ամյա ռազմական ագրեսիայի վերջ տալուն»։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է՝ «Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի հիման վրա եւ ապահովել ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի կատարումը»։ 

«Ներկայումս «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունը գոյություն չունի, սակայն կան Արեւելյան Զանգազուրի եւ Ղարաբաղի տնտեսական շրջանները, որոնք Ադրբեջանի կազմում են։ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի կողմից հայկական կեղծ քարոզչության հիման վրա նման հայտարարություն անելը անպատասխանատու է»,-նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել