«Ոսկե լողափ» հանգստի գոտու գործունեությունը կասեցվել է, նշանակվել է տուգանք
13:24 - 28 մարտի, 2022

«Ոսկե լողափ» հանգստի գոտու գործունեությունը կասեցվել է, նշանակվել է տուգանք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները վերստուգում են իրականացրել և պարզել, որ «Օնիկ Գասպարյան» ԱՁ-ն չի կատարել խախտումները վերացնելու մասին նախկինում տրված հանձնարարականը։ Այս մասին ասված է ԲԸՏՄ հայտարարության մեջ:

Սևանա լճի ափամերձ տարածքում «Օնիկ Գասպարյան» ԱՁ-ի կողմից սպասարկվող «Ոսկե լողափ» հանգստի կազմակերպման և սպասարկման գոտու գործունեությունը կասեցվել է՝ մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն ձեռք բերելը:

Նաև նշանակվել է վարչական տուգանք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել