Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ երկրներին՝ պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ-ի և Բելառուսի քաղաքացիներին զրկել «ոսկե անձնագրերից»

 |factor.am|
18:07 - 28 մարտի, 2022

Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ երկրներին՝ պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ-ի և Բելառուսի քաղաքացիներին զրկել «ոսկե անձնագրերից» |factor.am|

factor.am: Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել ԵՄ երկրներին՝ հրաժարվել «ոսկե անձնագրեր» տրամադրել և նախապատրաստվել դրանցից զրկել Ռուսաստանի և Բելառուսի այն քաղաքացիներին, որոնք ընդգրկված են ԵՄ պատժամիջոցների ցուցակներում։ Այս մասին ասվում է ԵՄ հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Եվրահանձնաժողովը կոչ է անում ԵՄ երկրներին՝ անհապաղ հրաժարվել ներդրումների դիմաց քաղաքացիություն տրամադրելու ցանկացած գործող սխեմայից և ապահովել այդ սխեմաների հետ կապված ռիսկերի արդյունավետ ստուգում»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, ԵՄ երկրներին խորհուրդ է տրվում հետ վերցնել ՌԴ-ի և Բելառուսի քաղաքացիների «ոսկե անձնագրերը», որոնք ԵՄ «սև ցուցակում» են։ «Ռուսաստանի և Բելառուսի այն քաղաքացիներին, ովքեր ենթակա են պատժամիջոցների, ներդրումների դիմաց տրված կացության թույլտվությունները պետք է անհապաղ հետ կանչվեն անհատական գնահատման ընթացակարգի հիման վրա՝ համաչափության, հիմնարար իրավունքների և ազգային օրենսդրության սկզբունքների համաձայն։

Այս միջոցները պետք է կիրառվեն Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների նկատմամբ, որոնք վճռականորեն աջակցում են Ուկրաինայի պատերազմին»,- ասվում է փաստաթղթում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել