Արարատ Միրզոյանն ընդգծել է Արցախում իրավիճակի ապաէսկալացիայի ուղղությամբ գործուն քայլերի անհրաժեշտությունը
19:47 - 28 մարտի, 2022

Արարատ Միրզոյանն ընդգծել է Արցախում իրավիճակի ապաէսկալացիայի ուղղությամբ գործուն քայլերի անհրաժեշտությունը

Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսիին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժման, ինչպես նաև Արցախի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքների և կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը դիտավորյալ խափանելու հետևանքով ստեղծված իրավիճակին։

Գնահատելով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ԱՄՆ տված գնահատականը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը իրավիճակի ապաէսկալացիայի ուղղությամբ, կարևորել միջազգային հանրության կողմից խնդրի հետևողական հասցեագրումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել