Չավուշօղլուն ցանկացել է Անթալիայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպում անցկացնել, բայց հնարավոր չի եղել
13:28 - 31 մարտի, 2022

Չավուշօղլուն ցանկացել է Անթալիայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպում անցկացնել, բայց հնարավոր չի եղել

Կարեւոր է, որ Ադրբեջանը աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական A Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ 
«Ալիեւը մեր խորհրդակցության ժամանակ վճռականորեն աջակցել է դրան։ Առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու բացառվում է արմատական հարցերում մեր կողմից քայլեր ձեռնարկելը։ Սա հարցի բնույթն է»,- ասել է նա:

Չավուշօղլուն ընդգծել է, որպ ատերազմն ավարտվել է, դրանից պետք է դասեր քաղել․ «Պետք է քայլեր ձեռնարկել Կովկասի կայունության համար. Ե՛վ մենք, և՛ Ադրբեջանը բացում ենք մեր սահմանները։ Բարելավում են նաև հարաբերությունները Հայաստանի հետ։ Բացի դրական մեսիջներից՝ մենք ընտրություններից հետո նշանակեցինք հատուկ ներկայացուցիչներ։ Նրանք երկու անգամ դեմ առ դեմ հանդիպել են, անընդհատ հեռախոսազրույց են ունենում»,- ասաց Չավուշօղլուն՝ նշելով, որ իրենք քայլեր են ձեռնարկել վստահությունը բարձրացնելու համար՝ մասնավորապես ընդգծելով թռիչքները վերսկսումը։

Չավուշօղլուն անդրադարձել է նաև քաղաքական շփումների առկայությանը։
«Հայաստանի արտգործնախարարը եկել էր Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ես ուզում էի, որ մենք երեքով (Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները- խմբ․) հանդիպում ունենայինք․ Անթալիայում դա հնարավոր չեղաց։ Հայաստանը մեր և Ադրբեջանի նկատմամբ ունեցած վերաբերմունքի պատճառով մեկուսացել էր։ Հնարավոր չէ, որ մեկ օրում ամեն ինչ նորմալանա»,- ասել է Չավուշօղլուն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել