Ռուբինյանն ընդդիմադիրներին առաջարկում է վարչապետի մասնակցությամբ փակ քննարկում անցկացնել |armenpress.am|
13:00 - 01 ապրիլի, 2022

Ռուբինյանն ընդդիմադիրներին առաջարկում է վարչապետի մասնակցությամբ փակ քննարկում անցկացնել |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների գործընկերներին առաջարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ փակ աշխատանքային քննարկում կազմակերպել Ազգային ժողովի խորհրդի ֆորմատով, որում կքննարկվեն երկրի անվտանգային հարցերը:

«Երեկ «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ քննարկումների արդյունքում, նաև քննարկելով վարչապետի հետ, ես «Հայաստան» խմբակցությանը առաջարկել եմ կազմակերպել փակ աշխատանքային քննարկում վարչապետի և ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությամբ: Մեր ընդդիմադիր գործընկերներն ինձ ասել են, որ այդ ձևաչափն այդքան էլ ընդունելի չէ: Կրկին վարչապետի հետ քննարկելո՝ ես արել եմ երկրորդ առաջարկը` կազմակերպել փակ աշխատանքային քննարկում Ազգային ժողովի խորհրդի ձևաչափով, որում ներառված են նաև ընդդիմադիր գործընկերները երկու խմբակցություններից: Ոչ դրական, ոչ բացասական պատասխան այս պահի դրությամբ չեմ լսել»,- ապրիլի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց Ռուբինյանը:

Ռուբինյանը համաձայն է` կան հրատապ քննարկման հարցեր և առաջարկում է այդ հրատապ հարցերը քննարկել առաջարկված ֆորմատով:

«Ակնկալում եմ ձեր պատասխանը»,- հավելեց Ռուբինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել