Համաշխարհային ժառանգությունը վտանգված է ուկրաինական պատերազմի պատճառով․ ՅՈւՆԵՍԿՕ
16:26 - 01 ապրիլի, 2022

Համաշխարհային ժառանգությունը վտանգված է ուկրաինական պատերազմի պատճառով․ ՅՈւՆԵՍԿՕ

Տասնյակ եկեղեցիներ, պատմական հուշարձաններ և թանգարաններ են տուժել Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով, Reuters-ի փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է ՅՈւՆԵՍԿՕ-ն։ Կառույցը նշել է, որ առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում Ուկրաինայի Չեռնիգով քաղաքը։

«Մեզ մեծապես անհանգստացնում է իրավիճակն ինչպես հումանիտար, այնպես էլ՝ մշակութային ժառանգության մակարդակում։ Մարդկության ժառանգությունն [Ուկրաինայում] վտանգված է», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով օգնական Էռնեստո Օտտոնեն։

ՄԱԿ մշակութային կառույցը հայտնել է, որ պատերազմի հետևանքով մասնակիորեն կամ ամբողջությամբ վնասված մշակութային հուշարձանների իր նախնական ցանկում ներառված է 29 կրոնական օբյեկտ, 16 պատմական շենք, 4 թանգարան և 4 կոթող։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել