ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԳԴՀ դեսպանին. քննարկվել են համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
18:50 - 01 ապրիլի, 2022

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԳԴՀ դեսպանին. քննարկվել են համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Ապրիլի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում ստեղծված իրադրությունը: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմի գործողությունները վտանգում են տարածաշրջանային փխրուն կայունությունը, համոզմունք հայտնելով իրավիճակի սրումը կանխելու համար միջազգային հանրության կողմից միջոցների ձեռնարկման անհրաժեշտության վերաբերյալ:

Դեսպան Ռիխտերը հաստատել է, որ գերմանական կողմն աջակցում է առկա լարվածության թուլացման և խաղաղ ճանապարհով խնդիրների կարգավորման ջանքերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել