ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուշադրություն է հրավիրել «այն փաստի վրա, որ Ուկրաինայի զինված ուժերը ավիահարված են հասցրել Բելգորոդի նավթային պահեստին այն բանից հետո, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը»։
«Վաշինգտոնը գիտե՞ր» - ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Զախարովան գրել է Telegram-ի իր ալիքում։
Զախարովան հիշեցրել է, որ մարտի 31-ին՝ մոտավորապես ժամը 19:30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը կոչ է արել Ռուսաստանում և Ուկրաինայում գտնվող Ամերիկայի քաղաքացիներին անհապաղ լքել այդ երկրները:
«Այս տարվա ապրիլի 1-ին՝ ժամը 02:00-ին՝ վեց ժամ անց, ուկրաինական երկու Մի-24 ուղղաթիռներ հատել են Ռուսաստանի սահմանը և հարձակվել Բելգորոդի օբյեկտների վրա»,- նշել է ռուս դիվանագետը։
comment.count (0)