Լեհաստանը կցանկանար ավելի շատ ամերիկյան զորքեր տեսնել Եվրոպայում․ Կաչինսկի
16:52 - 03 ապրիլի, 2022

Լեհաստանը կցանկանար ավելի շատ ամերիկյան զորքեր տեսնել Եվրոպայում․ Կաչինսկի

Լեհաստանը կողջուներ Եվրոպայում ամերիկյան զորքերի ավելացումը 50%-ով, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին՝ ուկրաինական հակամարտության առնչությամբ Մոսկվայի դեմ ավելի կոշտ գործողություններ ձեռնարկելու Վարշավայի կոչերի ֆոնին։

«Լեհաստանն ուրախ կլիներ, եթե Ռուսաստանի ագրեսիվության աճի պատճառով ամերիկացիներն ապագայում ավելացնեին իրենց ներկայությունը Եվրոպայում՝ ներկայիս 100 հազար զինվորից այն հասցնելով 150 հազարի»,- ասել է Կաչինսկին գերմանական Welt am Sonntag թերթին։

«75 հազար զինվոր պետք է տեղակայվի արևելյան թևում՝ Ռուսաստանի հետ սահմանին, 50 հազարը՝ Բալթյան երկրներում և Լեհաստանում», - ասել է նա։

Կաչինսկին նաև նշել է, որ Լեհաստանը «բաց» կլինի երկում միջուկային զենքի տեղակայման համար, սակայն ներկա պահին դա չի քննարկվում։

Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչյովը միջուկային զենքի մասին Կաչինսկու այս հայտարարությունը «հերթական սադրանք» է որակել և նշել է, որ դա «ամերիկյան միջուկային անձրևանոցի տակ ավելի լավ տեղավորվելու» նպատակ է հետանպդում, գրում է ՌԻԱ Նովոստին։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել