Սերժ Սարգսյանը մասնակցելու է ընդդիմության այսօրվա հանրահավաքին
12:46 - 05 ապրիլի, 2022

Սերժ Սարգսյանը մասնակցելու է ընդդիմության այսօրվա հանրահավաքին

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է այսօրվա հանրահավաքին։ Այս մասին հայտնեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արմեն Աշոտյանը։

«Սերժ Սարգսյանը մասնակցելու է ոչ միայն որպես կազմակերպիչ ուժերից մեկի ղեկավար, ոչ միայն որպես ՀՀԿ նախագահ, ոչ միայն որպես Արցախի և Հայաստանի ազատության և անվտանգության համար հսկայական ավանդ ունեցող մարդ, այլև մասնակցելու է որպես ՀՀ մտահոգ քաղաքացի, որ տանը նստել չի կարող, երբ տեսնում է՝ ինչեր են կատարվում հայկական երկու միավորումների շուրջ»,- նշեց նա։

Աշոտյանը հայտնեց, որ կարող է հարց ծագել, թե ինչու նախորդ միտինգներին Սարգսյանը չէր մասնակցում՝ ընդգծելով, որ հարցը լեգիտիմ է։

«Շատ պարզ է․ պատկերացրեք՝ ինչ օրհասական է վիճակը, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն կազմակերպում է պայքար՝ գործող իշխանությունների դեմ և Արցախի համար, այլև անձամբ մասնակցում է այդ հանրահավաքին։ Վերջին անգամ նման օրհասական վիճակ եղել է, երբ հանդիպել են երեք նախկին նախագահները՝ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սարգսյանը»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել ապրիլի 5-ին՝ այսօր՝ ժամը 18։30-ին, դուրս գալ փողոց և Ազատության հրապարակում քննարկել ինչպես պահել Արցախը, ինչպես պաշտպանել Հայաստանը, քայլեր ու գործողություններ ձեռնարկել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել