Չեմ կարծում, որ վաղը ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, օդում իհարկե կախված են այդպիսի վտանգներ․ Սերժ Սարգսյան |tert.am|
19:59 - 05 ապրիլի, 2022

Չեմ կարծում, որ վաղը ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, օդում իհարկե կախված են այդպիսի վտանգներ․ Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Ես չեմ կարող ենթադրութուններով զբաղվել. այս մասին Ազատության հրապարակում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպման հնարավոր սցենարներին, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Չեմ կարծում, որ վաղը ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, օդում իհարկե կախված են այդպիսի վտանգներ, բայց չեմ կարծում»,- ասաց նախագահը։

Անդրադառնալով Արցախյան հակամարտությունը նախորդ 30 տարիներին հնարավոր տարբերակներով լուծելուն, Սարգսյանը ասաց․ «Այդպիսի կոնֆլիկտները հնարավոր չէ նույնիսկ 30 տարում լուծել, ինչքան կարողացել ենք, այդքան այդ լուծումը մոտեցրել ենք։ Մեր մեղավորությունը չէ, որ եկան ինչ-որ մարդիկ, ասացին, որ իրենց կետից են սկսում, ձեր գործը չէ, թե մենք ինչ ենք բանակցում, ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք և հասանք այս վիճակին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել