Շիմքենդում տեղի կունենա ԱՊՀ-ի երկրների հակաօդային պաշտպանության կոմիտեի նիստը |armenpress.am|
13:24 - 11 ապրիլի, 2022

Շիմքենդում տեղի կունենա ԱՊՀ-ի երկրների հակաօդային պաշտպանության կոմիտեի նիստը |armenpress.am|

armenpress.am: ԱՊՀ-ի մասնակից երկրների Պաշտպանության նախարարությունների խորհրդին կից Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հարցերի համակարգող կոմիտեի նիստը տեղի կունենա ապրիլի 12-ին Ղազախստանի հարավի Շիմքենդ քաղաքում: Ապրիլի 11-ին այդ մասին հաղորդել Է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Կոմիտեի աշխատանքին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակություններն, ինչպես նաեւ ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի եւ ԱՊՀ-ի պետությունների պաշտպանության նախարարությունների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները, պաշտպանա-արդյունաբերական համալիրի եւ ՀՕՊ-ի խնդիրների հետազոտման բնագավառի եւ զինվորական կադրերի պատրաստման կազմակերպությունների ներկայացուցիչները:

«Նիստի օրակարգին համապատասխան կքննարկվեն հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի կատարելագործման եւ բազմակողմ ռազմական համագործակցության հարցերը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Գերատեսչության տվյալներով՝ կամփոփվեն առաջիակա ժամանակամիջոցում համակարգող կոմիտեի եւ դրա աշխատանքային մամինների գործունեության արդյունքները, կքննարկվեն 2022 թվականին ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միացյալ համակարգի կազմում առանձնացված զորքերի օպերատիվ եւ մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացման հարցերը: ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի տեղեկատության համաձայն՝ ապրիլի 12 – 14-ը Շիմքենդում նաեւ կկազմակերպվի ԱՊՀ-ի մասնակից երկրների հակաօդայտին պաշտպանության միացյալ համակարգի «Տարածաշրջանային անվտանգություն – 2022» միացյալ համակարգչայն հրամանատարական-շտաբային վարժանք:

«Զինավարուանքները տեղի կունենան երկու փուլով, որոնց ընթացքում կմշակվեն Կենտրոնասիական տարածաշրջանում եւ Ղազախստանում հակաօդային պաշտպանության զորքերի պատրաստման եւ կիրառման հարցրերը: Օդում պամյանական հակառակորդի հակազդման մարտա-վարժական խնդիները հակաօդային պաշտպանության մասնագետները կկատարեն ավտոմատացված աշխատատեղերում, որոնք միացված կլինեն ընդհանուր տեղային տեղեկատվական ցանցին»,- պարզաբանել են Ղազախստանի պաշտպանության նախարարությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել