Ուկրաինայի մասին Բորելի հայտարարությունները «փոխում են խաղի կանոնները»․ Լավրով
16:40 - 11 ապրիլի, 2022

Ուկրաինայի մասին Բորելի հայտարարությունները «փոխում են խաղի կանոնները»․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատել է  եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին այն խոսքերի համար, որ Ուկրաինայում «պատերազմը պետք է հաղթել մարտի դաշտում»։ Նախարարն ասել է, որ Բորելի խոսքերը վկայում են Արևմուտքի քաղաքականությունում «լուրջ շրջադարձի» մասին և «փոխում են խաղի կանոնները», գրում է «Կոմերսանտը»։

Լավրովի պնդմամբ՝ նման արտահայտությունները «չարացած լինելու» և անգամ «կատաղած լինելու արտահայտում են»։

«Սա շատ լուրջ շրջադարձ է անգամ այն քաղաքականությունում, որը ԵՄ-ն և, ընդհանուր առմամբ, Արևմուտքն՝ ԱՄՆ գլխավորությամբ, անկասկած սկսել են վարել մեր հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր», - ասել է ՌԴ արտգործնախարարը «Ռոսիա 24»-ի եթերում։

Նա նշել է, որ Եվրամիությունը «մինչ օրս երբեք, ընդհանրապես երբեք հանդես չի եկել որպես ռազմական կազմակերպություն»։

«Այն, ինչ այս աննախադեպ, ագրեսիվ ֆոնին ասել է Ժոզեպ Բորելն, իրականում, պետք է ասել, զգալիորեն փոխում է խաղի կանոնները», - հավելել է նա։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել