ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահը շեշտել է Ֆրանսիայի շահագրգռությունը ձևաչափի պահպանման հարցում
18:27 - 11 ապրիլի, 2022

ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահը շեշտել է Ֆրանսիայի շահագրգռությունը ձևաչափի պահպանման հարցում

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 11-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:  Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։

Ողջունելով համանախագահի այցը Երևան` ԱԽ քարտուղարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը: Այս համատեքստում համանախագահ Ռոքֆոյն ևս շեշտել է Ֆրանսիայի շահագրգռվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:

Զրուցակիցները հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել ինչպես տարածաշրջանային հարցերի, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող անվտանգային հիմնախնդիրների վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել