Զելենսկին չեղարկել է գարնանային զորակոչը |tert.am|
09:58 - 12 ապրիլի, 2022

Զելենսկին չեղարկել է գարնանային զորակոչը |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չեղարկել է զինվորական ծառայության գարնանային զորակոչը։ Այս մասին է վկայում թիվ 230/2022 հրամանագիրը, որը հրապարակվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Փաստաթղթի համաձայն, չեղյալ են հայտարարվել նախապես սահմանված ժամկետներն ապրիլ-հունիս ամիսներին զորակոչի համար:

Բացի այդ, փաստաթղթի համաձայն, անհետաձգելի զինվորական ծառայության սահմանված ժամկետներն անցած զինվորականները կարող են տեղափոխվել պահեստազոր «սահմանված կարգով զորացրման մասին հայտարարությունից հետո»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել