Բայրամովն ու Հրվ. Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը
 |tert.am|
16:05 - 12 ապրիլի, 2022

Բայրամովն ու Հրվ. Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը |tert.am|

tert.am: 2022 թվականի ապրիլի 12-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջև, գրում է minval.az-ը։

Որպես շարունակություն  ԵՄ Խորհրդի նախագահի միջնորդությամբ և մասնակցությամբ Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպմանը՝  Բայրամովն ու Կլաարը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ ապագա խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը, մտքերի փոխանակում իրականացրել հումանիտար հարցերի շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել