Քաղաքապետը ներկայացրել է Աջափնյակի նոր թաղապետին
15:50 - 13 ապրիլի, 2022

Քաղաքապետը ներկայացրել է Աջափնյակի նոր թաղապետին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Աջափնյակ վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Կամսար Բաբինյանին՝ հայտնում են քաղաքապետարանից։

Հատկանշելով հիմնական այն ոլորտները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել, քաղաքապետը նշել է, որ խնդիրների լուծման հարցում ակնկալում է արդյունավետ ու հետևողական աշխատանք:

«Պետք է ավելի մեծ ջանքեր գործադրենք, որպեսզի օրվա խնդիրները լուծելուց բացի, նաև մնայուն ծրագրեր իրականացնենք: Միայն համակարգային փոփոխությունների արդյունքում է հնարավոր բնակիչներին որակյալ ծառայություններ մատուցել ու ապահովել քաղաքի կայուն զարգացումը»,- նշել է քաղաքապետը:

Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Սասուն Մկրտումյանին և աշխատակիցներին՝ կատարած աշխատանքի համար, և նկատել, որ աշխատակազմի աջակցությամբ առաջիկա տարիներին ևս Աջափնյակում կշարունակվեն բարեփոխումների ծրագրերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել