Նրանց ամեն ինչի լեգիտիմությունը Ղարաբաղի հարցն է․ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի արձագանքի մասին
13:40 - 14 ապրիլի, 2022

Նրանց ամեն ինչի լեգիտիմությունը Ղարաբաղի հարցն է․ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի արձագանքի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի 2021թ․-ի կատարողական զեկույցի եզրափակիչ ելույթի ընթացքում անդրադարձավ երեկվա ելույթի մի քանի արձագանքների։

Փաշինյանն անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքին, որովհետև, ըստ նրա, այդ արձագանքը տվեց մի շարք ֆունդամենտալ և կարևոր հարցերի պատասխան. «Երեկ այս դահլիճում ներկայացրեցի 1998թ․-ից 2018թ․ տեղի ունեցող իրադարձությունների շղթան, և պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը այդ երեք ժամանոց քննարկումից անդրադարձել է ընդամենը մեկ դրվագի՝ ասելով, որ ինքը Ղարաբաղի հարցի փուլային կարգավորման շուրջ երբեք չի բանակցել»։

Փաշինյանը հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը միայն այդ դրվագին անդրադարձել․ «Որովհետև դրվագի պարզաբանմամբ ֆունդամենտալ մի հարց է լուծվում, որ 1998 թ․-ի իշխանափոխությունը ոչ թե ԼՂ որևէ կարգավիճակի համար է, ոչ թե ԼՂ-ն ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ իշխանությունը զավթելու համար էր։ Սա է պատճառը, որ նա անդրադարձել է այս դրվագին, որովհետև միայն այս դրվագի պարզաբանումը՝ առանց մանրամասների, ընդգծում է, որ 20 տարվա պատմությունը ունեցել է բոլորովին ուրիշ համատեքստ։ Ամենևին էլ պատահական չի, որ 2020թ․-ի պատերազմից հետո Սերժ Սարգսյանը վերադառնալով 2018թ․, ասում է՝ ես այն ժամանակ ուզում էի 2 անգամ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո մնալ վարչապետ Ղարաբաղի հարցի համար։ Նրանց ամեն ինչի լեգիտիմությունը Ղարաբաղի հարցն է, բայց նույն ինքը մոռանում է, որ էստեղից է հայտարարել, որ ինքը մնում էր Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Ո՞նց էր լուծելու Ղարաբաղի հարցը, երբ 2018 թ․-ի ապրիլի 17-ին այս ամբիոնից ասել է, որ բանակցությունները կանգնած են, լավատեսություն չեն ներշնչում և Ադրբեջանի ակնկալիքները բանակցային գործընթացից անիրատեսական են և անընդունելի մեզ համար։ Գնալու էր և ընդունե՞ր Ադրբեջանի անիրատեսական պահանջները»։

Փաշինյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի ապրիլի 17-ի ելույթից մի հատված, որում վերջինս ասել է, որ չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձելու ռազմական ճանապարհով լուծել հարցը․ «Էս էլ էն հարցի պատասխանը, թե իրականում պատերազմի հեղինակը կամ պատերազմական իրադրության հեղինակը ով է։ Մեր իշխանությո՞ւնն է պատերազմի հեղինակը, թե՞ մեր իշխանությունը չի։ Իսկ երբ ասում եմ, որ այո, կարելի էր պատերազմը կանգնեցնել, դա ժանր է, կոչվում է գրոտես, ես ասում եմ, որ պատերազմը կարելի էր կանխել Սերժ Սարգսյանի հիշատակած անիրատեսական և անընդունելի պահանջները կատարելու արդյունքում։ Ուշադիր նայեք իմ տեսքտսին, թե ինչի մասին է»։

Փաշինյանը անդրադարձավ փուլային և փաթեթային տարբերակների վերաբերյալ քննարկումներին․ «Դեռևս 1997 թ․-ին նախատեսվում էր հարցը բաժանել մասերի․ սկզբից Ղարաբաղի հարց, հետո խաղաղության պայմանագիր, 2018 թ․-ի փաթեթով էլ է այդպես, 2016 թ․-ի փաթեթով էլ է այդպես։ Այդ փաթեթի մեջ շատ հստակ գրված է, որ այս նախնական սկզբունքները համաձայնեցնում են, հետո սկսվում է կառավարությունների միջև խաղաղության պայմանագրի բանակցություններ։ Հիմա շատ կարևոր մի արձանագրում․ ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կասենք՝ էս ինչ լավ բան է, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այստեղ է, որ ԼՂ ներկայացուցիչները ասելով նկատի էր առնվելու ԼՂ հայեր և ԼՂ ադրբեջանցիների, ևս այդտեղ է, որ այդ կարգավորման առաջարկով ԼՂ ադրբեջանցիները նստելու էին բանակցությունների սեղանի շուրջ և որևէ կարգավորում չէր լինելու, մինչև էդ հարցը չլուծվեր, մինչև Շուշիի հարցը չլուծվեր, որը 1994 թ․-ից, 1996 թ․-ից սեղանի շուրջ է եղել»։

Փաշինյանի խոսքով՝ եթե Սերժ Սարգսյանը չհանձներ Շուշին, պատերազմ էր սկսելու․ «Եվ ոչ միայն Շուշին։ Ղարաբաղի մի մասը հանձնելու էր, տարածքների մասին չեմ խոսում։ Խոսում են, հեքիաթներ են պատմում Լաչինի միջանցքը սենց պիտի լիներ, Լաչինի միջանցքը էսպիսին պիտի լիներ։ Լաչինի միջանցքի լայնության մասին բանակցային ոչ մի փաստաթղթում ոչմիբան չկա։ Դա հետո պիտի քննարկվեր։ Եվ էս փուլայինին մի փուլ էլ է ավելացել, Անվտանգության խորհրդի նիստում պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կամ Լեռնային Ղարաբաղի ընթացիկ կարգավիճակը։ Էսօր մեզ ասւոմ են Ղարաբաղը հանձնեցին կամ ուզում են հանձնել, եթե մենք Ղարաբաղը ուզենայինք հանձնել, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք, որովհետև եթե նույնիսկ պետք է տեղի ունենար կողմերի համար համաձայնեցված ժամկետներում, այսինքն՝ էն ժամկետներում։

Փաշինյանը նաև նշեց, որ առանց Շուշի քաղաքը հանձնելու հնարավոր չէր կանգնեցնել կամ կանխել պատերազմը․ «Այն, ինչ խոսում եմ, Ղարաբաղը չհանձնելու մասին է, որովհետև եթե մենք այլ ճանապարհով գնանք, մենք Ղարաբաղը հանձնելու ենք, Փառուխի դեպքերը ձեզ օրինակ, կտոր-կտոր։ Հերիք է խաբենք իրար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել