Հրադադար հաստատելու հնարավորություն կա․ Չավուշօղլուն հայտնել է՝ ջանքեր են գործադրում Պուտինի և Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար
 |tert.am|
14:04 - 14 ապրիլի, 2022

Հրադադար հաստատելու հնարավորություն կա․ Չավուշօղլուն հայտնել է՝ ջանքեր են գործադրում Պուտինի և Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար |tert.am|

tert.am: Թուրքիան ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք բանակցում ենք կողմերի հետ և ջանքեր ենք գործադրում հանդիպում կազմակերպելու համար»,- ասել է նա: Նրա խոսքով՝ հանդիպման անցկացումը կախված է ՌԴ ղեկավարի համաձայնությունից։

Չավուշօղլուն կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը հեռավոր հեռանկար չէ։

«Բուչայի դեպքերից հետո կողմերը միմյանց դատապարտող բազմաթիվ հայտարարություններ արեցին: Դա ազդեց բանակցային գործընթացի վրա: Մենք շարունակում ենք խոսել կողմերի հետ: Մենք բանակցությունների ներկա ընթացքին մոտենում ենք ոչ լավատեսությամբ, ոչ հոռետեսությամբ»,- ասել է նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել