Իրականությանը չեն համապատասխանում. Զախարովան՝ խաղաղապահների հասցեին ՀՀ իշխանությունների հնչեցրած մեղադրանքների մասին
 |news.am|
16:41 - 14 ապրիլի, 2022

Իրականությանը չեն համապատասխանում. Զախարովան՝ խաղաղապահների հասցեին ՀՀ իշխանությունների հնչեցրած մեղադրանքների մասին |news.am|

news.am: Ռուսական խաղաղապահ զորախումբը (ՌԽԶ) գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Նշված այցը նախապես համաձայնեցված չի եղել ՌԽԶ հրամանատարության հետ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ՝ հայ պատգամավորների մուտքը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի թույլ տալու հետ կապված վերջին խնդիրները մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան։

«Կարծում ենք, որ ռուս խաղաղապահների գործողությունների մասին հայտարարությունները, որոնք իբր հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, իրականությանը  չեն համապատասխանում։ Մենք ակնկալում ենք, որ, հաշվի առնելով ինչպես ՌԽԶ պատասխանատվության գոտում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տեղի ունեցած միջադեպերը, երկու կողմերն էլ ձեռնպահ կմնան տարածաշրջանում իրավիճակը լրացուցիչ սրող քայլերից»։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել առ այն, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների թույլ չէին տվել մտնել Լեռնային Ղարաբաղ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել