Նիկոլ Փաշինյանը և Բրիս Ռոքֆոյն ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում
19:45 - 14 ապրիլի, 2022

Նիկոլ Փաշինյանը և Բրիս Ռոքֆոյն ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Այս մասին հատնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և ողջունել պարոն Ռոքֆոյի այցը, ինչը հնարավորություն կտա քննարկել իրավիճակն Արցախում և այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները:

Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործում։

Անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունների հնարավորությանը:

Այս առումով, շեշտվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել