Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 15-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուռնակիսին:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, հանդիպմանն անդրադարձ է եղել երկու բարեկամ երկրների միջև բոլոր ուղղություններով փոխգործակցության զարգացման կարևորությանը, առկա օրակարգի ընդլայնմանն ու ապագային միտված նախաձեռնությունների իրականացմանը:
Մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև՝ միջազգային արդի խնդիրների, մարտահրավերների շուրջ:
comment.count (0)