Այսօր մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Արարատի մարզի Երասխ համայնքի շրջանաձեւ հրապարակից հանվել է Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը։
Infocom-ին Երասխի համայնքապետարանից հայտնել են, որ դրոշը չի հեռացվել․ այն վնասվել է քամու հետեւանքով։
Ավելի ուշ Արարարտի համայնքապետարանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ վնասված դրոշը վերականգնվել է․
«Վերականգնվել է Երասխ բնակավայրի` քամու հետևանքով վնասված դրոշն ու ցուցանակի մի քանի տառերը», - ասված է հաղորդագրության մեջ։
comment.count (0)