Մոսկվան պնդում է, որ Բելառուսն ընդգրկվի որպես Ուկրաինայի հետ պայմանագրի մասնակից. ՌԴ ԱԳՆ |news.am|
10:52 - 21 ապրիլի, 2022

Մոսկվան պնդում է, որ Բելառուսն ընդգրկվի որպես Ուկրաինայի հետ պայմանագրի մասնակից. ՌԴ ԱԳՆ |news.am|

news.am: Ռուսաստանն ուղիղ կերպով պնդում է, որ Բելառուսն ընդգրկվի որպես Ուկրաինայի հետ ապագա պայմանագրերի մասնակից եւ երաշխավոր պետություններից մեկը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։

«Մոսկվան հենց այնպես թույլ չի տալիս Մինսկին մասնակցել պայմանագրում։ Մենք ուղիղ կերպով պնդում ենք, որ Բելառուսի Հանրապետությունը ներառվի որպես ապագա պայմանագրերի մասնակից եւ երաշխավոր պետություններից մեկը։ Դա թույլ կտա հավասարակշռություն ապահեվոլ այդպիսի երկրների «ակումբի» ներսում»,- ասել է նա։

«Իհարկե, այս ամենը քննարկվել է բելառուս ընկերների հետ, ովքեր, ինչպես ասացի, օգնում են բանակցություններին, իրենց հարթակն են տրամադրում դրանց համար»,- հավելել է Պոլիշչուկը։

Ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվում են փետրվարի 28-ից, Մոսկվայի պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Մի քանի հանդիպում կայացել է Բելառուսում, ապա կողմերը շարունակել են շփվել տեսակապի միջոցով։ Մարտի 29-ին Ստամբուլում տեղի ունեցավ բանակցությունների դեմ առ դեմ փուլը։ Ապրիլի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին ասաց, որ Կիեւը, հեռանալով Թուրքիայի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններից, գործընթացը փակուղի է մտցրել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել