Արթուր Վանեցյանը քաղաքացիներին կոչ է անում ավելի ակտիվ լինել և գալ Ազատության հրապարակ |armenpress.am|
11:00 - 22 ապրիլի, 2022

Արթուր Վանեցյանը քաղաքացիներին կոչ է անում ավելի ակտիվ լինել և գալ Ազատության հրապարակ |armenpress.am|

armenpress.am: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կոչ է անում քաղաքացիներին ավելի ակտիվ լինել և գալ Ազատության հրապարակ` միանալով իրենց պայքարին: Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին ազդարարել էր փողոցային պայքարի մեկնարկը` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականը:

«Տրամադրությունը շատ բարձր է, մարտական, ամեն ինչ շատ լավ է: Գիշերը անցել է նորմալ, արտառոց դեպքեր չեն գրանցվել, եղել են մեր հետ գիշերող բազմաթիվ քաղաքացիներ, որոնք իրենց վճռական քայլն են արել և ասում են, որ մնալու են ու պայքարելու են մինչև հասնենք մեր վերջնական նպատակին: Կոչ կանեմ, որ մեր քաղաքացիները ավելի ակտիվ լինեն, գան Ազատության հրապարակ, միանան պայքարին, որովհետև այս պայքարը հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն ժողովրդի է»,- ասաց Վանեցյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը խնդրում է քաղաքացիներին հասկանալ իրենց պայքարի էությունը, իմաստը, չտրվել մանիպուլյատիվ պնդումներին, որ սա ներքաղաքական պայքար է:

«Ոչ, այստեղ պայքար է առանց կուսակցական դրոշների, առանց առաջնորդի: Մենք պայքարում ենք հանուն մեր երկրի, հանուն մեր ապագայի, հանուն մեր հայրենիքի»,- եզրափակեց Վանեցյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել