«Մաքսային կարգավորման մասին» օրենքը կհամապատասխանեցվի  ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքով ազգային օրենսդրությունների կարգավորմանը վերապահված դրույթներին
16:10 - 22 ապրիլի, 2022

«Մաքսային կարգավորման մասին» օրենքը կհամապատասխանեցվի  ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքով ազգային օրենսդրությունների կարգավորմանը վերապահված դրույթներին

«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքը կհամապատասխանեցվի  ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքով ազգային օրենսդրությունների կարգավորմանը վերապահված դրույթներին։ Կառավարությանն այսօրվա նիստի ընթացքում ընդունեց «Մաքսային կարգավորման մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքը չի արտացոլում ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքով ազգային օրենսդրությունների կարգավորմանը վերապահված դրույթների ամբողջ բովանդակությունը, քանի որ մշակված է եղել ԵԱՏՄ հին մաքսային օրենսգրքի կարգավորումների հիման վրա: 

Առաջարկվող փոփոխություններով, ի թիվս այլնի, սահմանվում է հետևյալը։

  • Նախատեսել, որ բոլոր դեպքերում դիմումները մաքսային մարմիններին կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև հայտարարատունների կողմից մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգ ունենալու դեպքում մաքսային մարմինները ծանուցումները և այլ փաստաթղթեր ու որոշումներ կարող են հայտարարատուներին ուղարկել էլեկտրոնային եղանակով։
  • Հայտարարատուի կողմից մաքսատուրքի, հարկերի, մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով վճարումների իրականացման համար ներդնել կանխավճարների համակարգ։
  • Ներդնել կամերալ մաքսային ուսումնասիրության համակարգ, որը հնարավորություն կընձեռի մինչև մաքսային ստուգում սկսելը մաքսային մարմնում իրականացնելու համապատասխան ուսումնասիրություններ և խախտումների հայտնաբերման դեպքում հայտարարատուններին առաջարկել վերացնել խախտումները։
  • Նախատեսել ՀՀ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրման հնարավորություն։
  • Նվազեցնել սահմանված ժամկետներում մաքսատուրքը, հարկերը, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը, ինչպես նաև մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքը չվճարելու կամ ոչ ամբողջությամբ վճարելու համար գանձվող տույժերի հաշվարկման դրույքաչափը գործող՝ ժամանակին չվճարված գումարի 0.15 տոկոսի փոխարեն սահմանելով՝ 0.04 տոկոս, իսկ տույժերի կիրառման ժամանակահատվածն առաջարկվում է 365 օրից դարձնել 730 օր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել