ՀՀ ԱԽ քարտուղարը և Լեհաստանի պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
20:11 - 22 ապրիլի, 2022

ՀՀ ԱԽ քարտուղարը և Լեհաստանի պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի պետքարտուղար, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդից։ 

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Այս համատեքստում ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:

Նշվում է, որ կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու կարևորությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել