Խաղաղապահներն ամեն ինչ անում են իրավիճակի սրում թույլ չտալու համար. Կոպիրկին |tert.am|
16:01 - 23 ապրիլի, 2022

Խաղաղապահներն ամեն ինչ անում են իրավիճակի սրում թույլ չտալու համար. Կոպիրկին |tert.am|

tert.am: Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Հաղթանակ» զբոսայգում խոսել է լրագրողների հետ՝ անդրադառնալով Արցախում ռուս խաղաղապահների դերակատարությանը։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասել է՝  անհրաժեշտ է բարձրացնել խաղաղապահների աշխատանքի արդյունավետությունը, դեսպանը պատասխանել է․ «Կարծում եմ, որ խաղաղապահներն ամեն ինչ անում են տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու, իրավիճակի սրում թույլ չտալու համար: Դա բոլորի կողմից ընդունված իրողություն է, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարության կողմից, որ նրանք առանցքային դեր են խաղում խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում ապահովելու համար. այդ փաստը ոչ ոք կասկածի տակ չի դնում, և կարծում եմ, որ դա թելադրում է նաև ողջախոհությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել