«Ցավոք սրտի, 2018 թ. ցնծացող ժողովուրդը հիմա ողբում է. ես ավելի շատ ցավ հիմա եմ ապրում». Սերժ Սարգսյան |news.am|
20:34 - 23 ապրիլի, 2022

«Ցավոք սրտի, 2018 թ. ցնծացող ժողովուրդը հիմա ողբում է. ես ավելի շատ ցավ հիմա եմ ապրում». Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Կցանկանայի, որ այսօր էլ մեր ժողովուրդը ցնծար հրապարակում, որ այդ ժամանակահատվածում ցնծար նրա համար, որ կառուցել է ավելի լավ երկիր, ավելի բերեկեցիկ Հայաստան, ավելի հզոր բանակ, ավելի ապահով Արցախ, բայց ցավոք սրտի, 2018թ. ցնծացող ժողովուրդը հիմա ողբում է։ Այս մասին Ջահերով երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ողբում է կրկնապատկված, եռապատկված Եռաբլուրում, ողբում է Արցախի մի մասը կորցնելու համար, ողբում է մեր անպաշտպան սահմանների համար, կազմաքանդված բանակի համար, և այս առումով իհարկե ես ավելի շատ ցավ հիմա եմ ապրում, քան ապրել եմ 2018թ. այս օրը», - ասաց Սարգսյանը։

Հարցին՝ չեք փոշմանել, որ 2018թ. ուժ չեք կիրառել և թույլ եք տվել, որ տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ, նա պատասխանեց.

«Ես այդ հարցին մի քանի անգամ պատասխանել եմ: Իրականության մեջ ես չեմ փոշմանել, բայց եթե ես կարողանայի կանխատեսել այս ամբողջ արհավիրքը, միգուցե 2018թ. մարտ-ապրիլ ամիսներին այլ կերպ կգործեի, բայց իրոք չեմ փոշմանել, որ մեր խաբված ժողովրդի դեմ ուժ չեմ կիրառել: Ուղղակի կցանկանայի, որպեսզի այսօր էլ 2018թ. պահանջատեր ժողովուրդը նույն պահանաջատիրությամբ այսօր հանդես գար: Այդ ժողովրդին խոստացել էին կարճ ժամանակում Հայաստանը դրախտ դարձնել, բա, նույն պահանջատիրությամբ պետք է հանդես գար: Ցավոք սրտի, այն ժամանակվա ոգևորությունը այսօր վերածվել է հիասթափության, բայց մեր թիմը, մեր համակիրները, ողջախոհ մարդիկ պահանջատեր լինելուց առաջ հայրենասերներ են և ցանկացած պարագայում մենք կանգնելու ենք մեր ժողովրդի, մեր պետականության կողքին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել