Եվրամիությունում համաձայնություն չկա ռուսական նավթի և գազի էմբարգոյի շուրջ․ Բորել
16:03 - 25 ապրիլի, 2022

Եվրամիությունում համաձայնություն չկա ռուսական նավթի և գազի էմբարգոյի շուրջ․ Բորել

Եվրամիության անդամ երկրները միասնական մոտեցում չունեն ռուսական նավթի և գազի ներկրման լիարժեք արգելքի վերաբերյալ, Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը գերմանական Die Welt թերթին։

«Ներկա պահին Եվրամիությունում միասնական դիրքորոշում չկա այս հարցի շուրջ», - ասել է նա։

Բորելը հայտնել է, որ այս հարցը քննարկվելու է մայիսի վերջին կայանալիք ԵՄ գագաթնաժողովին, իսկ մինչ այդ այս հարցով որևէ որոշում չի ակնկալվում։

«Նավթի և գազի էմբարգոյի վերաբերյալ վերջնական առաջարկ դեռ դրված չէ սեղանին», - ասել է նա։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել