Վեդու ավագանու անդամը վայր է դրել մանդատը և միանում է ընդդիմության ակցիաներին
11:14 - 26 ապրիլի, 2022

Վեդու ավագանու անդամը վայր է դրել մանդատը և միանում է ընդդիմության ակցիաներին

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ավագանու անդամ Հռիփսիմե Արշակյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից և միանում է պայքարին.

«Սեփական դիմումի համաձայն ազատվել եմ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժի աշխատանքից և գնում եմ ընկերներիս հետ պայքարելու՝ հանուն հայրենիք ունենալու ի՛մ իրավունքի։

Իմ տան տղամարդիկ իրենց կռիվն են տվել թուրքի դեմ հանուն Արցախի, ես չեմ կարող ձեռքերս ծալած նստել, երբ հայրենիքիս կառավարումը հանձնված է խեղկատակների, ովքեր պատրաստ են բացի սեփական աթոռից զիջել ամեն ինչ՝ հայրենի հողից մինչև հայրենակիցներ։ Ես գնում եմ՝ արժանապատվությամբ ուսերիս կրելու Վրեժ, Գեղամ և Արտակ Արշակյանների տան անդամը լինելու պատիվը, պատասխանատվությունը։

Հայրենիքի համար պայքարը սրբազան պայքար է, դրանից հոգնել չի՛ կարելի։

Մեր երթը կմեկնարկի այսօր ժամը 10:30-ին Տիգրանաշենից։

Ես և իմ ընկերները գնալու՛ ենք մինչև վերջ»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Հռիփսիմե Արշակյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել